Փառք Ադրբեջանի ԱԳՆ-ին Ջեյհուն Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման, սահմանների հստակեցման հարցը:
Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին, նշել են, որ Բայրամովն իր խոսքում կարևորել է առաջիկայում կայանալիք Միրզոյան-Բայրամով հանդիպումը, խոսել նախապատրաստման փուլի վերաբերյալ: Նա կարևորել է նաև օգոստոսի 31-ին Բրյուսելում տեղի ուենցած Փաշինյան-Շառլ Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







