Այսօր՝ սեպտեմբերի 29-ին ՀՀ-ի և Սինգապուրի միջև կայացած միջկառավարական բանակցությունների արդյունքներով՝ հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում Սինգապուրի հետ կնքվելիք «Ազատ առևտի մասին համաձայնագիրը» ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով բարենպաստ պայմաններ կստեղծի և կխթանի բիզնեսի զարգացման համար։
Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտնեց երկու երկրների վարչապետների համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։
Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը իր հերթին այս համատեքստում նշեց, որ Այս պահի դրությամբ՝ ՀՀ-ի ու Սինգապուրի միջև առևտրային շրջանառության ծավալը փոքր է, պատճառներից է նաև , որովհետև նախկինում մեծ այն, որ երկու երկրների միջև շփումներ չեն եղել:
«Ես հուսով եմ, որ երբ ծավալներն ավելանան, կապերը կշատանան, և դա մեզ հնարավորություն կտա ավելին անել միասին»,- նշեց Սինգապուրի վարչապետը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







