Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:05

Մամուլի տեսություն․ ՔՊ-ում ընդդիմությունից վրեժխնդիր կլինեն, իսկ դատախազությունում ճամպրուկային տրամադրություններ են

Մամուլի տեսություն․ ՔՊ-ում ընդդիմությունից վրեժխնդիր կլինեն, իսկ դատախազությունում ճամպրուկային տրամադրություններ են

Armenia Today-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենաուշագրավ հրապարակումները։

«Հրապարակ» թերթը գրում է. ««Քաղպայմանագրի» Սիսիանի կառույցում երկու թևի են բաժանվել և, կարելի է ասել, պատերազմում են իրար դեմ: Մի թևը համակարգում է Առուշ Առուշանյանի դեմ ցուցմունքներ հավաքագրող Ներսես Խաչատրյանը, ակտիվ կուսակցական Արսեն Ավագյանը և ուղնուծուծով այլ ՔՊ-ականներ: Մյուս թևը՝ նախկինների ճամբարից հեռացած Կարեն Համբարձումյանը՝ իր թիմով:

Սիսիանի մեր աղբյուրներն ասում են, որ երկու թիմերը կատաղի պայքար են մղում մարզային պաշտոններում յուրայիններին տեղավորելու համար: Կարեն Համբարձումյանը, օրինակ, վերջերս հորդորել է իր բարեկամ, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանին՝ ազատել Արսեն Ավագյանի ազգականներին, որոնք աշխատում են համայնքային ենթակայության հիմնարկներում: Ավագյանի կինն էլ Սիսիանի երաժշտական դպրոցում է աշխատում: Ավագյանի բարեկամներն արդեն զգուշացվել են, որ ազատվելու են աշխատանքից»։

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանը նոր վայրում կտեղակայվի։ Խոսքը Բերդի մասին է, և այնտեղ ևս ռուսական զորքեր կլինեն։ Համապատասխան որոշումը կայացվել և ընդունվել է կառավարության երեկվա նիստում։ Խոսքը տեղակայման ու գործառնական նպատակով ռազմակայանի տեղաբաշխման կետերում փոփոխություններ անելու մասին է։

Հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ տարածքում տեղակայված ռուսաստանյան ռազմաճակատի զինվորական կազմավորումների կազմում և ռազմակայանի տեղաբաշխված կետերի հասցեներում փոփոխություններ են տեղ գտել։ Այդ նպատակով Հայաստանն ու Ռուսաստանը արձանագրություն են ստորագրելու, որը նպատակ ունի ապահովել ռուսական զինվորական կազմավորումների կազմի փոփոխության արդյունքում նրանց գործունեության համար պայմանների ապահովումը»։

«Ժողովուրդ» թերթը գրում է.««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի առաջադրումը ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու «շոկային» է եղել Գլխավոր դատախազության աշխատակիցների և, հատկապես, Արթուր Դավթյանի թիմակիցների համար:

Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ մինչև վերջին պահը դատախազությունում հույս են ունեցել՝ միգուցե քաղաքական իշխանությունը կրկին կներկայացնի Արթուր Դավթյանի թեկնածությունը, սակայն հույսերը չեն արդարացել: Ավելին՝ դատախազությունում տարածված խոսակցությունների համաձայն՝ անգամ քննարկում է եղել, որ դատախազի փոփոխությամբ համակարգում առաջին դեմքերի փոփոխություններ կլինեն, ուստի պետք է պատրաստ լինեն սպասվող փոփոխություններին, և, կարելի է ասել, արդեն դատախազությունում ճամպրուկային տրամադրություններ են»։

«Հրապարակ» թերթը գրում է. ««Քաղպայմանագրում» ընդդիմությունից վրեժխնդիր լինելու ծրագրեր են մշակում։ ՔՊ-ն առավել քան մարտական է տրամադրված ընդդիմադիրների՝ խորհրդարան վերադառնալու կապակցությամբ:

ՔՊ-ում քննարկել են ոչ միայն պաշտոններից զրկելու հարցը, որի մասին օրերս սկսեցին բացեիբաց խոսել, այլեւ որոշել, որ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներին՝ խորհրդարան վերադառնալուց հետո, օր ու արեւ չեն տալու, պատժելու են փողոց դուրս գալու համար, հեգնելու են պայքարը ձախողելու առիթով: Այս ծրագրի գաղափարախոսը Նիկոլ Փաշինյանն է, օպերացիան, բնականաբար, ղեկավարելու է Վահագն Ալեքսանյանը»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+