Ֆունդամենտալ խնդիր ունենք ոստիկանության մի քանի ծառայողի մասով։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը։
«Կան ոստիկաններ, որոնց չեմ պատկերացնում, որ ոստիկան են։ Կարող է՝ ուղղակի հայտնվել են այդ համազգեստի մեջ։ Ես չեմ կարող ընկալել մեկին, որին ասես՝ եղբայր, Համբիկ Սասունյանն է, ու իրեն ձերբակալեն»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Պատգամավորի խոսքով՝ ոստիկանների այսօրվա վարքագիծը շատ հստակ մշակված գործողությունների ծրագիր է։
«Ոստիկանները կանխում են միայն Նիկոլ Փաշինյանի վախերը։ Ինչից են վախենում, ժողովրդի՞ց։ Իշխանափոխության դեպքում ՔՊ-ի հետ այնպես չեն վարվելու, ինչպես հիմա՝ մեզ»,- նկատեց Վարդևանյանը։
Նշենք, որ այսօր անհնազանդության ակցիաների ժամանակ ոստիկանները բերման են ենթարկել նաև Համբիկ Սասունյանին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







