Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանն անդրադարձել է Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման մասին Ալիևի հայտարարությանը։
«Այս պահին Բրյուսելում նման հանդիպման մասին տեղեկություն չկա»,- «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ասել է Վահան Հունանյանը։
Հիշեցնենք, որ «Հարավային Կովկաս. զարգացում եւ համագործակցություն» միջազգային համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը, ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ալիևն ասել է, որ նախատեսվում է մայիսին Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպումը։
«Մայիսի սկզբին Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպում կազմակերպելու ծրագիր կա»,- ասել էր Ալիևը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







