Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:32

Դուք եք այս խայտառակության հեղինակը․ ընդդիմադիր կին գործիչը՝ Էրդողանին

Դուք եք այս խայտառակության հեղինակը․ ընդդիմադիր կին գործիչը՝ Էրդողանին

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) փոխնախագահ Մերալ Դանըշ Բեշթաշը Թուրքիայի խորհրդարանում մամուլի ասուլիս է հրավիրել։ Այս մասին հայտնել է Ermenihaber-ը։

Ի թիվս այլ թեմաների՝ նա անդրադարձել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, երբ վերջինս ասել էր. «Մենք վճռական ենք տրամադրված դուրս բերել մեր երկիրը կանանց սպանությունների ու նրանց դեմ գործադրվող բռնությունների այս խայտառակությունից»։

Բեշթաշը հայտարարել է, որ այդ խայտառակության հեղինակը հենց Էրդողանն է։

«Ո՞վ է ստեղծել այդ խայտառակ վիճակը: Ո՞վ է հետ կանչել իր ստորագրությունը Ստամբուլյան կոնվենցիայից: Ո՞վ է իշխանության մեջ: Ո՞վ է, որ ընդհանրապես չի խուսափում կանանց նկատմամբ բռնություն արտահայտող հռետորաբանությունից: Այդ ամոթը հենց դուք եք ստեղծել…

Կանանց նկատմամբ բռնությունները, հալածանքները և սպանությունները քաղաքական են։ Սա այն սկզբունքն է, որի վրա կանգնած են կանանց իրավունքների պաշտպաններն ամբողջ աշխարհում։ Կանանց սպանությունները չեն կարող որակվել որպես անձնական խնդիրներ կամ էլ ամոթալի մի բան: Դա ամենածանր հանցագործություններից մեկն է»:

Բեշթաշը նաև քննադատել է օրինապահ մարմինների գործողությունները՝ ասելով, որ խոշտանգումների հեղինակները չեն հետաքննվում, սպանության հեղինակները չեն հետաքննվում, մինչդեռ հետաքննվում, հետապնդվում, դատվում և դատապարտվում են մարդիկ, որոնք պարզապես սպանությունների և խոշտանգումների մասին տեղեկատվություն են ապահովել։

«Կանանց նկատմամբ կիրառվող բռնության դեմ պայքարելու փոխարեն իշխանությունները թիրախ են դարձնում այն ինստիտուտները, որոնք իսկապես պայքարում են կանանց նկատմամբ բռնության դեմ: Դատական հայց է ներկայացվել «Մենք կդադարեցնենք կանանց սպանությունները» կազմակերպության դեմ: Սարսափելի է: Ինչո՞ւ եք ուզում փակել հանրային շահի օգտին գործող կազմակերպությունը։ Որովհետև ցանկանում եք կոծկել սպանությունները, ահա թե ինչու»,- դժգոհել է Բեշթաշը։

Անդրադառնալով տնտեսական ճգնաժամին և Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի տվյալներին (TÜIK)՝ Բեշթաշն ասել է. «Գնաճը հասնում է 150 տոկոսի: TÜIK-ի միջոցով այս թվերը փորձում են ցածր ցույց տալ: Ամեն ինչ արվում է, որպեսզի անկախ կառույցները չբացահայտեն սա։ Ինչ է, երբ TÜIK-ը ցածր թվեր է ցույց տալիս, գնաճը նվազո՞ւմ է: Թուրքիայի պատմության մեջ աննախադեպ այս գնաճի դեմ նման մեթոդներով հնարավոր չէ պայքարել»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+