Oրակարգում Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հարց չկա: Այս մասին Armenia Today-ի հարցին ի պատասխան նշել է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։ «Այո, Անթալիայում առաջարկ եղել է, սակայն ինչպես գիտեք նման հանդիպում տեղի չի ունեցել և հիմա էլ օրակարգում այդպիսի հարց չկա»,-նշել է նա:
Նշենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի այսօր հայտարարել էր, թե կցանկանար՝ Անթալիայում ՀՀ-ի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում տեղի ունենար, սակայն տեղի չի ունեցել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







