Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Ղարաբաղի տարածքից «հայկական զինված կազմավորումների» ամբողջական դուրսբերման անհրաժեշտության մասին։
Նա ընդգծել է, որ Ադրբեջանը «կատարում է եռակողմ հռչակագրի դրույթները»։
Նա Լեռնային Ղարաբաղի տարածքում Ադրբեջանի գործողություններն անվանել է «պաշտպանական պատասխան»։ «Այնպես որ, Ադրբեջանի կողմից ոչ մի խախտում չի եղել։ Նկատի ունենալով ադրբեջանական զինուժի վրա հարձակումը՝ նրանց կողմից հետևել է պաշտպանական հակազդեցությունը»,- ասել է Էրդողանը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը նույնպես հաստատել է Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության դրույթների խախտման փաստը։ «Մարտի 24-25-ը Ադրբեջանի Զինված ուժերը խախտել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և մտել Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտի Ղարաբաղում՝ ստեղծելով դիտակետ»,- ասել է ՌԴ ՊՆ-ն՝ կոչ անելով Ադրբեջանին վերադարձնել իր զորքերը իրենց սկզբնական դիրքերը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







