Ինչքան ես ճանաչում եմ, 30 տարվա պատմության մեջ Նիկոլ Փաշինյանը ամենակամային, խելացի քաղաքական այրերից մեկն է։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
«Ով ինչ կհամարի, չի համարի, մարդկանց թունավորելու, տարբեր կարծիքներ հայտնելու, փոքր կուսակցական շահն առաջ մղելու խնդիր է։ Ես առաջնորդվում եմ միայն ու միայն պետական շահով, ինձ համար նեղ կուսակցական, խմբային շահերն անընդունելի են»,- ասաց պատգամավորը։
ԳՇ-ին անդրադառնալով՝ Սուքիասյանն ասաց․ «ՀՀ-ում ուժային համակարգն իրավունք չունի քաղաքական որոշում կայացնել»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







