Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ընդդիմությանը մեղադրել է ապակառուցողական գործողությունների և երկիրը Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ ներքաշելու փորձի մեջ: Ղարիբաշվիլին այս մասին հայտարարել է կառավարության նիստի ժամանակ, հայտնոում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն։
«Վրաստանը պատժամիջոցներ չի կիրառում Ռուսաստանի դեմ, քանի որ դրանից կտուժի վրացական բնակչությունը»,- կառավարության նիստի մեկնարկից առաջ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
«Արևմուտքը սկսեց խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո։ Ինչպես փետրվարի 24-ին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ուկրաինական տարածքների գրավումը ներառված չէ Ռուսաստանի Դաշնության ծրագրերում։ Նախատեսվում է միայն «Ուկրաինայի ապառազմականացում և ապաազգայնացում»։
«Երբ խոսքը գնում է պատժամիջոցներ կիրառելու մասին… Ի՞նչ են ինձանից (ընդդիմությունը-խմբ.) խնդրում, որ ես իմ ժողովրդի դեմ սանկցիանե՞ր կիրառեմ, իսկ սրանից ո՞վ է տուժելու․ մեր բնակչությունը, մեր տնտեսությունը, ավելի քան մեկ միլիոն մեր հայրենակիցները, ովքեր չեն կարողանա իրականացնել ֆինանսական գործարքներ եւ այլն»,- ասել է Ղարիբաշվիլին։
Վարչապետն ընդգծել է, որ ինքը գործում է Վրաստանի ազգային շահերից ելնելով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







