Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+11°
  • Կապան+12°
  • Սևան+6°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 12:46

Էրդողանը նշել է Հայաստանի հետ սահմանը բացելու պայմանը

Թուրքիան Հայաստանի հետ փակ սահմանների պահպանման անհրաժեշտությունը կվերանա, եթե Երևանը հետևողականություն ցուցաբերի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններում:

Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ պատասխանելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցին:

Էրդողանը նշել է, որ Գերմանիայի նախագահ Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ այդ հարցը ևս քննարկվել է:

«Հայաստանի դրական քայլերին մենք պատշաճ կերպով կպատասխանենք»,- ասել է Թուրքիայի նախագահը՝ հավելելով, որ տարածաշրջանը խաղաղության, կայունության և բարգավաճման կարիք ունի, և դրա համար Թուրքիան անկեղծ ջանքեր է գործադրում Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն սկսելու համար:

Էրդողանը գոհունակություն է հայտնել հայկական կողմի դիրքորոշումից՝ հիշեցնելով, որ երկու երկրների հատուկ ներկայացուցիչները վաղը՝ փետրվարի 24-ին, Վիեննայում երկրորդ հանդիպումը կանցկացնեն:

«Մենք գիտենք, որ Հայաստանը կոնկրետ ակնկալիքներ ունի, ինչպիսիք են սահմանների բացումը և դիվանագիտական հարաբերությունների հաստատումը», — ասել է Էրդողանը՝ հավելելով, որ Թուրքիան Հայաստանի հետ փակ սահմանների պահպանման անհրաժեշտություն չի ունենա, եթե Երևանը պահպանի վճռականությունը կարգավորման շուրջ բանակցություններում:

Այդ ուղղությամբ դրական քայլերի թվում Էրդողանը հիշատակել է Հայաստանի և Թուրքիայի միջև չվերթների բացումը, ինչը, նրա խոսքով, կամրապնդի հումանիտար հարաբերությունները: Թուրքիայի նախագահը նաև հիշատակել է «Վեց հարթակի» մասին, որը, նրա խոսքով, կնպաստի տարածաշրջանային համագործակցությանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
  6. Ավինյանը պատրաստվում է ազատել քաղաքապետարանի մի շարք վարչությունների պետերի․ ԶԼՄՆոյեմբերի 28
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+