© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը պարզաբանել է, թե ինչու իր երկիրը զենք չի մատակարարում Երևանին և Բաքվին
ԱՄՆ-ն ձգտում է օգնել Հայաստանին և Ադրբեջանին հակամարտության խաղաղ կարգավորման որոնումներում, այդ պատճառով էլ սպառազինություն չի վաճառում այս և մյուս կողմին։
Այս մասին փետրվարի 16-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիցենբերգերը, հայտնում է Turan-ը։
«Կարևորն այն է, որ օգնենք Հայաստանին և Ադրբեջանին հասնել խաղաղության։ Մեր սկզբունքային դիրքորոշումն այն է, որ ոչ այս, ոչ էլ մյուս կողմին զենք չտրամադրենք։ Մենք նույնպես պատասխանատվություն ենք կրում՝ լինելով Մինսկի խմբի անդամ։ Ընդգծեմ, որ Ռուսաստանը ևս Մինսկի խմբի անդամ է, բայց այլ կերպ է վերաբերվում իր պարտավորություններին՝ սպառազինություն մատակարարելով և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին»,- ասաց դեսպանը։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանին միջոցներ և սարքավորումներ է մատակարարում անվտանգության հարցերի լուծման համար: Վերջին տարիներին այդ մատակարարումների ծավալները գերազանցել են 100 մլն դոլարը։ Դեսպանն ընդգծել է, որ խոսքը գնում է ոչ թե սպառազինությունների, այլ սահմանների պահպանության սարքավորումների և միջոցների, Կասպից ծովի ազգային հատվածի մոնիթորինգի, մաքսանենգության կանխման համար ռենտգեն սկաներների մասին:
Առաջին հերթին դա վերաբերում է երկրի հարավային սահմաններին, որտեղ թմրաթրաֆիկի հսկայական հոսք է նկատվում։
Մյուս ուղղությունը Կասպից ծովում անվտանգության ապահովման, նավթագազային ենթակառուցվածքների և նավթամուղերի պահպանման օգնությունն է: Այդ նպատակով Ադրբեջանին են հանձնվել առափնյա ռադարներ, սարքավորումներ Կասպից ծովի ազգային հատվածի ամբողջական մոնիթորինգի համար, ասել է ամերիկացի դիվանագետը:
Թեմայով
ԲոլորըՏեսանյութեր
Բոլոր տեսանյութերըՇաբաթվա ամենաընթերցվածը
- Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերը
- Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմանները
- ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄ
- Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգը
- Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանել
- Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերել







