Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:37

Մամուլի տեսություն․ Ավինյանին ստվերային քաղաքապետ նշանակելու գործընթացը հարթ չի անցել, Արցախում նախագահի թեկնածուի փնտրտուքի շրջան է

«ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ներսում հանրապետության նախագահի թեկնածու առաջադրել-չառաջադրելու հարցի քննարկումը բավականին բուռն է անցել: «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ խմբակցության պատգամավորների մի մասը պնդել է՝ թեկնածու պետք է առաջադրել նախեւառաջ քննադատությունից խուսափելու ու չթիրախավորվելու համար, թե ընդդիմադիրները, սեփական թեկնածու չառաջադրելով, լեգիտիմացնում են իշխանության թեկնածուին: Մեր տեղեկություններով՝ խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Թեւանյանն ու Արթուր Ղազինյանը կարողացել են հասնել նրան, որ ընդդիմությունը նախագահի թեկնածու չառաջադրի»:

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախօրեին ասել է, թե Բելառուսի և Ռուսաստանի Միութենական պետությանը կարող են միանալ հետխորհրդային տարածության նաև այլ հանրապետություններ, «մեծ հավանականությամբ՝ նաև Հայաստանը»: Ավելին, Լուկաշենկոն հավելել է, թե Հայաստանը ոչ մի տեղ չունի գնալու և ոչ մեկին պետք չէ: Իրականում, մեր ունեցած տեղեկություններով, ՀՀ իշխանական կուլիսներում բավական ակտիվ քննարկվում է Միութենական պետության հետ կապված թեման։ Իշխանություններն ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում այդ առումով, ավելին՝ արդեն մի քանի հանդիպումներ են եղել, որտեղ կողմերը հանգամանալից քննարկել են խորքային հիմնահարցեր։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, նախնական պայմանավորվածության համաձայն, նախատեսված է մինչև 2024 թվականը վերջնական տարբերակ մշակել և այն մեկ ամբողջական փաթեթով ներկայացնել խորհրդարանի քննարկմանն ու վավերացմանը։ Այս առիթով ռուսական շրջանակներից պարբերաբար «էմիսարներ» են ժամանում Երևան և հանդիպումներ ունենում ոչ հակառուս քաղաքական տարբեր շրջանակների հետ»։

«Հրապարակ» թերթը գրում է. «Տիգրան Ավինյանին փոխքաղաքապետ, իրականում՝ ստվերային քաղաքապետ նշանակելու գործընթացը հարթ չի անցել: Նիկոլ Փաշինյանը խուսափել է միանձնյա որոշում կայացնելուց, որ չվիրավորի իր հավատարիմ զինակից Խաչատուր Սուքիասյանին, ում երազանքն էր այդ պաշտոնը զբաղեցնելը, եւ Ավինյանի թեկնածությունը դրել է «Քաղպայմանագրի» վարչության նիստին: Այստեղ ձեւավորված ավանդույթի համաձայն` ՔՊ-ականներն առիթը բաց չեն թողել իրենց թիմակցին բզկտելու համար: Առցանց ընթացող նիստի ժամանակ իրար հերթ չտալով՝ դատափետել են Ավինյանին, հիշել հին ու նոր մեղքերը, նրա նշանակվելու դեմ հակափաստարկներ բերել: Այնքան, որ Փաշինյանը ստիպված միջամտել է ու հարցը դրել քվեարկության: Այդքանից հետո էլ Ավինյանի թեկնածությանը 6 դեմ ձայն է եղել ՔՊ վարչության կազմից: Փոխքաղաքապետերի թեկնածությունները քվեարկության չեն դրվել. նրանց Ավինյանն է ընտրել: Այնպես որ, շուտով քաղաքի փաստացի կառավարումը կանցնի Ավինյանին, իսկ Հրաչյա Սարգսյանը կմնա որպես բուտաֆորիա»:

«Հրապարակը» գրում է․ «Արցախի քաղաքական դաշտում ակտիվ վերադասավորումների փուլ է սկսվել։ Հետաքրքրություն են դրսեւորում ինչպես նախկին ղեկավարները, գեներալիտետը, այնպես էլ հայաստանյան իշխանություններն ու, այսպես կոչված, սորոսական թեւը։ Սկսվել է ապագա նախագահացուի փնտրտուքների փուլ։ Որոշ շրջանակներ ԱԽ ներկայիս քարտուղար Վիտալի Բալասանյանին են տեսնում, սակայն վերջինս հստակ պատասխան չի տալիս, հակառակը՝ ասում է, թե ինքն իրեն տեսնում է հենց այն պաշտոնում, որն այսօր զբաղեցնում է։ Մյուս թեկնածուն ԱՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանն է՝ Ռիժի Լյովը, ով գեներալիտետի թեկնածուն է։ Ասում են՝ Արայիկ Հարությունյանը խոստացել է աջակցել այս թեւին։ Արցախում կարծում են, որ Արայիկ Հարությունյանի հեռանալու որոշումն իրականում վերջնական չէ, եւ նա, հավանաբար, կպառակտի ու խժդժություններ կփորձի հրահրել, որպեսզի իր թեկնածությանն այլընտրանք չնշմարվի»։
Մանրամասները՝ թերթերի այսօրվա համարներում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+