Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է ՔՊ-ի կողմից նախագահի պաշտոնում առաջադրված ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանի թեկնածությանը:
Նա նշել է, որ Խաչատուրյանն առաջադրվել է ԱԺ 65 պատգամավորների կողից:
«Վահագն Խաչատուրյանը կընտրվի ՀՀ նախագահի պաշտոնում»,- հայտարարեց Փաշինյանը:
ՀՀ նախագահի ընտրությունը կկայանա մարտին։
Մանրամասները՝ տեսանյութում:
Հիշեցնենք, որ հունվարի 22-ին Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց՝ հրաժարականի տեքստում նշելով համազգային ճգնաժամի մասին։ Նա նաև շեշտել է, որ նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա։ Ըստ Սահամանադրության՝ նախագահի պաշտոնն այժմ ժամանակավոր կզբաղեցնի ԱԺ նախագահը՝ մինչև նախագահի նոր ընտրությունները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







