Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:22

Չենք ունեցել թեկնածուներ, ովքեր խմում ու գալիս են քննարկումների, ճիշտ ընտրություն ենք կատարել. Ալեն Սիմոնյան

Չենք ունեցել թեկնածուներ, ովքեր խմում ու գալիս են քննարկումների, ճիշտ ընտրություն ենք կատարել. Ալեն Սիմոնյան

Ում թեկնածությունն էլ ներկայացնեիք, ընդդիմությունն անուն էր դնելու: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՔՊ-ի կողմից ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանին որպես նախագահի թեկնածու առաջադրելու մտադրությանը:

«Մենք ընդդիմության թեկնածուներին տեսել ենք: Վազգեն Մանուկյանի թեկնածությունը չենք քննարկել, չենք ունեցել նաև թեկնածուներ, ովքեր խմում են ու գալիս քննարկումների: Մենք լավ ու ճիշտ ընտրություն ենք կատարել»,- ասաց նա:
Նա նշել է, որ թեկնածուների շարքում նաև կին է եղել, բայց վերջին պահին կանգ են առել Վահագն Խաչատուրյանի թեկնածության վրա:

Հիշեցնենք, որ հունվարի 22-ին Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց՝ հրաժարականի տեքստում նշելով համազգային ճգնաժամի մասին։ Նա նաև շեշտել է, որ նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա։ Ըստ Սահամանադրության՝ նախագահի պաշտոնն այժմ ժամանակավոր կզբաղեցնի ԱԺ նախագահը՝ մինչև նախագահի նոր ընտրությունները։ Մամուլում տարածվեց տեղեկություն, որ իշխող ուժի նախագահի թեկնածուն Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանն է:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+