Ադրբեջանի խորհրդարանն այսօր հաստատել է, այսպես կոչված, «Շուշիի հռչակագիրը»:
Այս մասին հայտնում է TACC-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի խորհրդարանի մամուլի ծառայությանը: Փաստաթուղթը ստորագրվել է 2021 թվականի հունիսի 15-ին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և ՌեջեփԷրդողանի կողմից:
Հռչակագիրը, մասնավորապես, նախատեսում է փոխադարձ օգնություն Բաքվին և Անկարայի միջև: Ալիևն ավելի վաղ նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային հարաբերությունների մասին Շուշիի հռչակագրում հղում է կատարվում Կարսի պատմական համաձայնագրին, որը ստորագրվել է 100 տարի առաջ:
Բացի այդ, փաստաթղթի կետերից մեկը նախատեսում է, որ Ադրբեջանն ու Թուրքիան կշարունակեն համատեղ ջանքերը երկու երկրների զինված ուժերի արդիականացման ուղղությամբ՝ ժամանակակից պահանջներին համապատասխան: Դա, մասնավորապես, ենթադրում է անձնակազմի փոխանակում, համատեղ զորավարժությունների անցկացում։ Ընդ որում, փաստաթղթում ամրագրված է, որ երկու երկրների ռազմաքաղաքական համագործակցությունն ուղղված չէ երրորդ պետությունների դեմ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







