ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն Երևան-Ստամբուլ-Երևան ուղիղ չվերթեր իրականացնելու համար դեկտեմբերի 23-ի երեկոյան ստացել է մեկ հայտ «Ֆլայուան Արմենիա» ավիաընկերւթյան կողմից։ Այս մասին Armenia Today-ի հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Ինչպես նշվում է հարցման պատասխանում՝ հայտը ներկայումս ուսումնասիրվում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







