Այս պահին Եվրոպական դատարանում մի քանի գործընթացներ ունենք գերիների, անհետ կորած քաղաքացիների հարցերով:
Ներկայացրել ենք Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու բազմաթիվ դիմումներ, որոնք վերաբերում են գերեվարված անձանց իրավունքների երաշխավորմանը:
Այս մասին ԱԺ-ում նիստում «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Նրա գնահատմամբ՝ այս գործընթացներով Ադրբեջանի վարքագիծը, շատ կանխատեսելի, հակասում է դատարանի որոշումներին, Ադրբեջանը ՄԻԵԴ որոշումների ժամկետները հետևողականորեն խախտում է, հետևողականորեն ավելի քիչ տեղեկատվություն է տրամադրում:
«ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ևս ընթացող պրոցես կա, որի հետ կապված ևս ունենք լրացուցիչ որոշում։ Միջազգային իրավական տարբեր մեխանիզմներն օգտագործելով՝ պետք է ավելացվի ճնշումը»,- նշեց Կիրակոսյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







