Թուրքական ապրանքների ներկրումը դադարեցնելու նախագծի հեղինակը ԱԺ-ում տարիներ առաջ մենք ենք եղել։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Նա նշեց, որ իրենց առաջարկով դա պետք է տարածվեր այն արտադրանքի վրա, որը Հայաստանում կարող էր ստանալ վերջնական տեսք։ Այսինքն՝ հումքի մասին չէր, այլ պատրաստի արտադրանքի։ Մինասյանի խոսքով՝ այն, ինչ իրականացրել է ներկա կառավարությունը, մասնակի է՝ թերի։
«Միայն ֆորմալ կամ անվանական սահմանափակումը բավարար չէ հիմնարար նպատակին հասնելու համար։ Ուստի, եթե փաթեթը դառնա ամբողջական, ապա կարող է լինել օգտակար»,- ասաց Մինասյանը՝ հավելելով, որ այս իշխանությունները որդեգրել են կիսատ գործելու տրամաբանությունը․ իրավիճակային հայտարարություն է արվում և բոլորին կանգնեցնում փաստի առաջ։
Նշենք, որ ճեպազրույցի ժամանակ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ասաց, որ Թուրքական ապրանքների արգելքը երկարաձգելու հարցը դեռ կառավարության հետ չեն քննարկել։
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







