Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+9°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 13:52

ԱՄՆ-ն հիասթափված է Ստոկհոլմում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման չեղարկումից

Foreign Policy ամսագիրն ու Ամերիկա-Վրաստան տնտեսական համագործակցության հիմնադրամը համատեղ կազմակերպել էին «Մեծ տերությունները՝ Հարավային Կովկասում» վերնագրով քննարկումը պետքարտուղարության և վերլուծաբանների մասնակցությամբ։ Այս մասին հայտնել է Ամերիկայի ձայնը։

Հարավային Կովկասի երկրների անկախությանն ավելի մեծ աջակից չկա, քան Միացյալ Նահանգներն է, ասել է ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Էրիկա Օլսոնը Foreign Policy ամսագրի կազմակերպած քննարկմանը Հարավային Կովկասի շուրջ: Օլսոնը շեշտում է՝ ԱՄՆ շարունակում է ամբողջապես աջակցել Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությանը՝ առանց արտաքին ուժերի միջամտության:

Նորանշանակ փոխպետքարտուղարի տեղակալը նոյեմբերի սկզբին այցելել էր Հայաստան, Վրաստան ու Ադրբեջան:

«Այն, ինչ հստակ ընդգծեցի բոլոր երեք մայրաքաղաքներում այցիս ընթացքում, այն դերն է, որ ԱՄՆ ցանկանում է հրապարակավ ստանձնել՝ որպես ազնիվ միջնորդ այս երկների միջև երկխոսություն ծավալելու համար»,- ասել է պետքարտուղարության պաշտոնյան։

Էրիկա Օլսոնը կարևորում է Բաքվի ու Երևանի միջև ուղիղ երկխոսությունը: Նա որպես առաջընթաց և կարևոր մեկնարկային կետ է դիտարկում Նյու Յորքում և Փարիզում տեղի ունեցած կողմերի միջև հանդիպումները:

«Մենք, սակայն, հիասթափված ենք, որ անցյալ շաբաթ Ստոկհոլմում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակում կողմերի արտգործնախարարների նախատեսված հանդիպումը չկայացավ»,- ասել է նա:

Օլսոնը հույս հայտնեց, որ ամերիկյան ակտիվ ներգրավվածությունը ինչպես Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում, այնպես էլ երկկողմանի հարաբերություններում կօգնի առաջ շարժվել՝ աջակցելով հակամարտող կողմերին և ընդհանուր տարածաշրջանին լուծումներ գտնելու հարցում:

Քննարկման մեկ այլ բանախոս, վերլուծաբան Թոմաս դե Վաալի կարծիքով՝ այսօր Հարավային Կովկասում խոշոր տերություններից որևէ մեկը, ներառյալ Ռուսաստանը, չունեն գերիշխող ազդեցություն: Տեղական զարգացումներն ու դինամիկան չափազանց կարևոր են, շեշտում է վերլուծաբանը՝ մատնանշելով անցած տարվա պատերազմը, որը փոխեց, ըստ վերլուծաբանի, տարածաշրջանի աշխարհաքաղաքական ողջ դիմագիծը:

«Ոչ մի արտաքին ուժ, ներառյալ Ռուսաստանը, չկարողացավ ազդել այդ հակամարտության վրա: Նկատի ունեմ, որ այն հիմնականում Հայաստանի և Ադրբեջանի հակամարտություն է»,- նշում է դե Վաալը:

Վերլուծաբանի կարծիքով՝ տարիներ ի վեր Բաքուն և Երևանը շատ հնարավորություններ ունեին՝ հասնելու խնդրի կարգավորմանը ԵԱՀԿ բազմակողմանի ձևաչափի ներքո, որը կարող էր ապահովել ավելի շատ միջազգային ներգրավվածություն, ներառյալ Միացյալ Նահանգների և Եվրոպայի կողմից:

«Հայաստանն ու Ադրբեջանը, ներքին տարբեր պատճառներից ելնելով, չկարողացան օգտվել այդ հնարավորությունից, և այդ իսկ պատճառով հակամարտության կարգավորումն այս պահին հիմնականում հանձնվել է Ռուսաստանին»,- կարծիք է հայտնում դե Վաալը:

Դրա հետ մեկտեղ դե Վաալը շեշտում է՝ ԼՂ հակամարտությունը կարգավորված չէ, և երկարաժամկետում անհրաժեշտություն կլինի կրկին վերադառնալ բազմակողմ դիվանագիտությանը:

Վերլուծաբան Ջոն Հերբսթի կարծիքով՝ Թուրքիայի բաց ռազմական աջակցությունը Ադրբեջանին անցած տարվա պատերազմի ժամանակ որոշակի մարտահրավեր էր Մոսկվային: Վերջինս, սակայն, որոշակիորեն վերականգնեց իր դիրքերը՝ հասնելով զինադադարի հաստատմանն ու իր խաղաղապահ ուժերի տեղակայմանը ԼՂ-ում: ԱՄՆ-ը երբեք ցույց չի տվել նման հետաքրքրություն՝ ներգրավվելու այս մակարդակում, շեշտում է Հերբսթը:

Նա կարևորում է տարածաշրջանում տնտեսական կապերի խորացումը: Տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը շահավետ է հարավկովկասյան բոլոր երկրների, ինչպես նաև ԱՄՆ-ի համար:

«Պատերազմի արդյունքում արձանագրված փոփոխությունները և Մոսկվայի կողմից պարտադրված խաղաղությունը, ինչը, ի դեպ, վատ չէ, կարող են հնարավորություն ստեղծել՝ հասնելու իրական տարածաշրջանային համագործակցությանը»,- ասում է Հերբսթը:

Այս համատեքստում, խոսելով Հայաստանի մասին՝ Ջոն Հերբսթը, սակայն, վստահ չէ, թե արդյոք Հայաստանը կցանկանա ներգրավվել տնտեսական այս համագործակցության գործընթացում, որն, ըստ վերլուծաբանի, բխում է Երևանի շահերից:

«Հայերի համար որպես խթանիչ ուժ կարող է հանդիսանալ սահմանների վերաբացումն ու հարաբերությունների բարելավումը Թուրքիայի հետ»,- գտնում է նա:

Որպես հիմնական խոչընդոտ Հայաստանի ներգրավվածության՝ Ջոն Հերբսթը դիտարկում է Հայաստանի ներքաղաքական դժվար կացությունն ու Մոսկվայի ցանկությունը՝ տապալելու նման զարգացումները: Այս առումով անհրաժեշտ են լուրջ ֆինանսական և դիվանագիտական ջանքեր՝ Հայաստանին համոզելու ու Ռուսաստանի խափանման փորձերը չեզոքացնելու համար, գտնում է նա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+