Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:39

Թուրքիան օրենք է մշակում «օտարերկրյա գործակալների» մասին

Թուրքիան օրենք է մշակում «օտարերկրյա գործակալների» մասին

Թուրքիայում շուտով կարող է հայտնվել «օտարերկրյա գործակալի» կարգավիճակի համարժեքը: Երկրում պատրաստվել է օրինագիծ, ըստ որի`լրացուցիչ պահանջներ կսահմանվեն դրսից ֆինանսավորում ստացող լրատվամիջոցների վրա:

Ըստ DW-ի՝ Ազգայնական շարժում կուսակցության (MHP) կողմից մշակված փաստաթղթի նախագծում նշվում է, որ դրսից աջակցվող «տեղեկատվական և հետախուզական գործունեություն» իրականացնող բոլոր կառույցները պետք է Թուրքիայում ունենան «հատուկ կարգավիճակ»: Այս կարգավիճակ ունեցող անհատներն ու կազմակերպությունները պետք է հստակ ճանաչելի լինեն:

Բացի այդ, բոլոր մեդիա ռեսուրսները, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն ստանում են արտաքին ֆինանսավորում, պարտավոր կլինեն գրանցելու իրենց ներկայացուցչին, որը Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը պետք է կանոնավոր կերպով զեկույց ներկայացնի ԶԼՄ-ների գործունեության մասին:

Թուրքական ԶԼՄ-ների մոտ 95%-ն այսօր վերահսկվում են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը մոտ կանգնած կառույցների կողմից: Մնացած անկախ լրատվամիջոցների ճնշումը Թուրքիայում վերջին տարիներին աճել է: Ընդդիմադիր ուժերն իրենց նյութերը հրապարակում են հիմնականում այլընտրանքային հարթակներում, ինչպիսիք են Mediascope-ը, Mezapotamiya News-ը կամ T24-ը:

Արտասահմանյան հարթակներին կամ ԶԼՄ -ներին, որոնք չեն գրանցում իրենց ներկայացուցիչներին Թուրքիայում կամ չեն կապվում Ներքին գործերի նախարարության հետ, կարող է սպառնալ երկուսից հինգ տարի ժամկետով քրեական պատիժ կամ մոտ մեկ միլիոն լիրայի չափի դրամական տուգանք:

Նախագիծը մշակած MHP կուսակցության փոխնախագահ Ֆեթի Յըլդըզը DW-ին տված հարցազրույցում ասել է, որ փաստաթուղթը միայն թափանցիկության մասին է. «Մեր նպատակն է պարզել, թե ով ինչ է անում: Ի վերջո, կան կազմակերպություններ և անհատներ, որոնք միայն գումար են ստանում և խոսքի ազատության քողի տակ ելույթ են ունենում իշխանության դեմ»:

Օրինագիծը չի ազդի միջազգային հեռարձակում իրականացնող խոշոր լրատվամիջոցների վրա, ինչպիսիք են BBC-ն և DW-ն, քանի որ նրանց ֆինանսավորման աղբյուրները հայտնի են և թափանցիկ, վստահեցնում է Յըլդըզը: Բայց կան արտասահմանյան լրատվամիջոցներ, որոնց հետաքրքրում է միայն թուրքական ղեկավարության հասցեին քննադատության տարածումը:

«Մենք փորձում ենք կանխել դա: Խոսքը երկրում մամուլի ազատությունը սահմանափակելու մասին չէ: Մենք դրա հետ կապված խնդիր չունենք», — ասել է նա:

Մինչդեռ Թուրքիայում գործող լրագրողական կազմակերպությունները խոսում են մամուլի ազատությանը սպառնալիքի մասին: «MHP-ի առաջարկն իրական սպառնալիք է լրատվամիջոցների համար: Այս կուսակցությունը ցանկանում է սահմանափակել անկախ լրագրության գոյության համար նախատեսված միջոցները: Բայց մենք դրան դիմակայելու ենք»,- DW- ին ասել է International Press Institute-ի (IPI) թուրք համակարգող Ռենան Աքյավազը:

Թուրքիայի լրագրողների ասոցիացիայի փոխնախագահ Յուսուֆ Քանլին իր հերթին ասել է. «Այն, ինչ տեղի է ունենում այժմ, դրսից ֆինանսավորում ստացող լրագրողներին խարանելու փորձ է: Սա թեժ թեմա է, այն ոչ մի կապ չունի մամուլի ազատության հետ: Եվ մենք, իհարկե, չենք կարող դրա հետ հաշտվել»:

Թուրքիայում անկախ լրատվամիջոցների վրա ճնշումը վերջին տարիներին աճել է, նշում է DW-ն: Անցյալ տարվա հոկտեմբերից Թուրքիայի կառավարությունը խստացրել է ինտերնետային բովանդակության նկատմամբ վերահսկողությունը 5 651 օրենքի միջոցով: Փաստաթղթի համաձայն՝ իշխանությունները պատվիրել են ինտերնետ հարթակներին, որոնք միլիոնից ավելի օգտատերեր ունեն, ներկայացուցչություններ բացել Թուրքիայում: Եթե ​​դա չանեն, հեռահաղորդակցության օպերատորներն իրավունք ունեն 95%-ով նվազեցնել այդ հարթակներ մուտք գործելու արագությունը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+