Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան իր ուկրաինացի գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ քննարկել է Սեւ ծովում անվտանգության հարցերը: Այս մասին Չավուշօղլուի հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Կուլեբան, հաղորդում է «РИА новости»-ին:
«Սև ծովում անվտանգությունն այսօր մեր բանակցությունների առանցքային թեմաներից էր։ Մենք միասնական ենք Մևլութի հետ, որ Սև ծովում պետք է ապահովել անվտանգության և շահերի հավասարակշռություն։ Սև ծովը չպետք է տարածք լինի ցանկացած երկրի ագրեսիվ գործողությունների համար», — հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարարը՝ հավելելով, որ Ուկրաինան և Թուրքիան ակտիվորեն կհամագործակցեն այդ նպատակին հասնելու համար:
Մևլութ Չավուշօղլուն հինգշաբթի սկսել է իր երկօրյա այցն Ուկրաինա։ Ավելի վաղ Ուկրաինայի փոխարտգործնախարար Էմինե Ջապարովան հայտարարել էր, որ Կիևը Սեւ ծովում անվտանգության հարցերով խորհրդաժողով է պատրաստում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







