Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:37

Ընտրական համակարգը Հայաստանում էական փոփոխություններ չի կրել. Արա Զոհրաբյան

Ընտրական համակարգը Հայաստանում էական փոփոխություններ չի կրել. Արա Զոհրաբյան

Ինչո՞վ է պայմանավորված «Քաղաքացիական պայմանագրի» վստահությունը ԿԸՀ-ի նկատմամբ: «Զարթոնք» կուսակցության ներկայացուցիչ Արա Զոհրաբյանն այս հարցն ուղղեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանին չորս քաղաքական ուժերի հայցով արտահերթ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին ՍԴ նիստին: Զոհրաբյանը հետաքրքրվեց, թե ինչ վերաբերմունք ունի ՔՊ-ն ԿԸՀ-ի նկատմամբ, որի հիմնական կազմը, այդ թվում՝  նախագահ Տիգրան Մուկուչյանը, երկար տարիներ չի փոխվել և ուղիղ կապ ուներ ընտրությունների անցկացման հետ, որոնք քննադատվում էին ՔՊ-ի կողմից:

Ի պատասխան՝ Բադասյանը կոչ արեց տարբերակել քաղաքական հայտարարություններն ու գնահատականները, հիշել, որ ընտրությունները ոչ միայն ԿԸՀ-ն են, այլ ընդհանուր ընտրական համակարգը: Իսկ որպես փաստարկ՝ նա բերեց ԵԱՀԿ/ԺՄԻԳ դիտորդների գնահատականը, ովքեր ԿԸՀ-ի աշխատանքը գնահատել են որպես թափանցիկ, կոլեգիալ և պրոֆեսիոնալ:

«Ես ճի՞շտ հասկացա, որ դուք վստահում եք ԿԸՀ-ին, վստահում եք Սահմանադրական դատարանին»,- այնուամենայնիվ, հստակեցրեց Զոհրաբյանը:

«Այո»,- վստահեցրեց Բադասյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+