Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 11:52

ԼՀԿ-ն ուզում է հասնել նրան, որ ընտրություններում ոչ մի ուժ չստանա 51 տոկոս ձայն. Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ուզում է հասնել նրան, որ առաջիկա ընտրություններում որևէ ուժ  չստանա 51 տոկոս ձայն։ Երևանում քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը։

Նրա կարծիքով խորհրդարան պետք է անցնեն միայն  համերաշխություն բերող ուժեր։

Էդմոն Մարուքյանի համոզմամբ Նիկոլ Փաշինյանը չի հավաքելու իր ակնկալած 60 տոկոս ձայնը։

«Կարևոր է, որ պարտադրենք ազգային համերաշխության կառավարության ձևավորում։ Իսկ եթե մի ուժը 51 տոկոս ձայն է ստանում, այդ ուժն ունի օրակարգ՝ ոչնչացնել իր հակառակորդներին, դրա արդյունքում ոչնչանալու ենք բոլորս։ Այդ ոչնչացնելու պրոցեսները տեսանք վերջին երեք տարիների ընթացքում։ Որևէ ուժ դրանով ոչ մի լավ բան չբերեց երկրին։ Պատկերացնո՞ւմ եք այն խորհրդարանը, որ մի կողմից գոռում են՝ «հողատու», մյուսից՝ «դավաճան»։ Այդպիսի խորհրդարան ենք ուզո՞ւմ»,- նկատեց նա։

 Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրենք ակնկալում են ընտրողների 60 տոկոս քվե։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+