Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:10

Միայն Թուրքիան ու Հունաստանը կարող են կարգավորել իրենց միջև առկա խնդիրները

Հունաստանը պետք է խուսափի օգտագործել Եվրամիությունը (ԵՄ) որպես Թուրքիայի դեմ  հաղթաթուղթ և օգտվել առկա դրական շարժից: Խնդիրները կարող են լուծել միայն Թուրքիան և Հունաստանը, ոչ թե ԵՄ-ն:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն հունական To Vima թերթին տված հարցազրույցում՝ հարեւան երկիր կատարած այցի ժամանակ:

Նրա խոսքով՝ Անկարան կամք ունի դրական օրակարգ մշակել ՝ հիմնված Թուրքիայի և ԵՄ հարաբերությունների նկատմամբ վստահության վրա, և կարծում է, որ կան բոլոր հիմքերը այս նախաձեռնության իրականացման համար:

«Մենք տեսնում ենք ԵՄ-ի կողմից քաղաքական կամք, բացառությամբ ԵՄ անդամ մի շարք երկրների, որոնք հակված են չարաշահել անդամակցության համերաշխությունն ու վետոյի իրավունքը: Այս դինամիկան չի կարող անտեսվել: Դրական օրակարգը պետք է հիմնված լինի փոխհամաձայնեցված կոնկրետ և նշանակալի քայլերի վրա»,- ասաց Չավուշօղլուն:

Ըստ նրա, այս հարցը պետք է դիտարկել առավել ամբողջական աշխարհաքաղաքական տեսանկյունից:

«Ընդհանուր առմամբ, Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին ամենակարևոր աշխարհաքաղաքական ներդրումն է, որը ԵՄ-ն կարող է կատարել Եվրոպայի և իր սահմաններից դուրս գտնվող երկրների համար»,- շեշտեց Չավուշօղլուն:

Խոսելով Կիպրոսի խնդրի մասին ՝ Թուրքիայի արտգործնախարարն ասաց, որ «թուրքական կողմի տեսլականն է կղզում երկու երկրների միջեւ գործընկերություն հաստատել՝ ինքնիշխան հավասարության և միջազգային հավասար կարգավիճակի հիման վրա:

«Մենք բոլորս պետք է դասեր քաղենք անցյալի ձախողումներից: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հին բանաձեւերի վրա հիմնվելը կարող է մեզ միայն արատավոր շրջանի մեջ գցել: Այդ պատճառով անհրաժեշտ է շեղել իրատեսական, կառուցողական և անկեղծ մոտեցման վրա հիմնված ուղին»,- ասաց Չավուշօղլուն:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+