Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:44

Վահան Քերոբյանը մասնակցել է Անի բնակելի թաղամասի բացմանը

Վահան Քերոբյանը մասնակցել է Անի բնակելի թաղամասի բացմանը

ՀՀ էկոնոմիկաի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը մայիսի 22-ին մասնակցել է Երևանի Արաբկիր վարչական շրջանում Անի բնակելի թաղամասի պաշտոնական բացման արարողությունը։ Այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

«Մենք օրըստօրե լավացնում ենք կառուցապատման ինդուստրիան Հայաստանում։ Վերացնում ենք բոլոր բյուրոկրատական արգելքները, որոնք կան ոլորտի առջև», — ասել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն իր ողջույնի խոսքում։ Նա նաև նշել է, որ պետական սեկտորի և կառուցապատողների միջև կա համախոհություն՝ համատեղ ջանքերով վերացնել ոլորտի խնդիրները։

Երեք տարվա շինարարական աշխատանքների արդյունքում Երևանի Արաբկիր վարչական շրջանում կյանքի է կոչվել համայնքը գեղեցկացնող և քաղաքաշինության ոլորտին նոր շունչ հաղորդող կառուցապատման ծրագիրը՝ բազմաբնակարան բնակելի շենքերից բաղկացած Անի բնակելի թաղամասը:

Թաղամասի կառուցապատող Արտքոմփանի ընկերությունը 1,5 հա մակերեսով հողամասի վրա կառուցել է 12 հարկանի 5 բազմաբնակարան բնակելի շենք, ընդհանուր՝ 385 բնակարաններով, ստորգետնյա ավտոկայանատեղիով, ընդհանուր օգտագործման հարմարավետ տարածքներով։ Թաղամասն ունի նաև կանաչապատ գոտի և խաղահրապարակներ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+