Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի0°
  • Վանաձոր+4°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 12:36

Չի կարելի ազգային անվտանգությունը դարձնել միջանձնային հարաբերությունները պարզելու հարց. Վարդանյան

Չի կարելի ազգային անվտանգությունը դարձնել փոքր՝ ինչ-որ միջանձնային հարաբերությունները պարզելու հարց։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

«Հերիք եղավ, բոլ եղավ։ Բոլորս շահագրգռված ենք, և յուրաքանչյուրիս  թիվ մեկ պարտականությունը՝ երկրի անվտանգությունն ապահովվելն է, որին հասնելու հարցում պետք է գործ անել, այլ ոչ թե՝ այս կամ այն կերպ մանիպուլյատիվ դատողություններ անել, ինչն ավելի է վտանգում երկիրը»,- նշեց նա։

Անդրադառնալով Ընտրական օրենսգրքի փոփոխություններին և ընդունվելու դեպքում դրանց՝ ուժի մեջ մտնելուն, Վարդանյանը հայտնեց, որ քաղաքական ուժերի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները չեն կարող վերջին պահին փոխվել, խաղի կանոնները վերջին պահին չեն փոփոխվում, ԿԸՀ-ն պետք է հնարավորություն ունենա, ժամկետներ ունենա, որ կարողանա համապատասխան ենթաօրենսդրական ակտեր ընդունել, սա պետք է հասկանալ։

«Մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ կա հստակ կոնսեսուս և ըմբռնում առ այն, որ փոփոխությունները պետք է գործի դրվեն ավելի ուշ»,- հավելեց Վարդանյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+