Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 02:21

ՀՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինք կազմելու հարց չի քննարկել. Աշոտյան

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՀԿ-ն այսօր գործադիր մարմնի նիստում որոշում է ընդունել, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության հետ։

Նիստից հետո ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լրագրողներիի հարցին ի պատասխան նշեց, որ չեն քննարկել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինք կազմելու հարցը։ 

«Մենք մանդատների համար պայքար չենք տանելու։ Մենք պայքարելու ենք, որ նավը չսկի: ՀՀԿ-ի խնդիրը հինգ տոկոսը հաղթահարելը չէ։ Մենք այդ հինգ տոկոսը հաղթահարել ենք նաև 2018-ին»,- ասաց նա։

Հարցին՝ ի՞նչն է խանգարում, որ Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինք կազմեն,  արդյոք կա Սերժ Սարգսյան – Ռոբերտ Քոչարյան անձնական բարիեր, որ դեռ հաղթահարված չէ, Աշոտյանը պատասխանեց. «Այնպես չէ, որ ես պատիվ ունեմ լինելու Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ընդհանուր ընկերը, հետևաբար մեկնաբանել իրենց մարդկային հարաբերությունները անշնորհակալ գործ է։ Իհարկե միշտ էլ տարբերություններ եղել են Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մոտեցումների միջև։ Այդ տարբերությունները միշտ են եղել՝ 2000-ականներին, երբ Քոչարյանը նախագահ էր, իսկ Սարգսյանը տարբեր պաշտոններ էր զբաղեցնում։ Բայց ոչ մի տարաձայնություն, տարակարծություն սկզբունքային չի եղել ռազմավարական նպատակներին հասնելու համար»։

Աշոտյանի խոսքով՝ «Տակտիկական մոտեցումները կարող են լինել տարբեր, ռազմավարությունը՝ ընդհանուր։ Հիտլերին հաղթել են Ստալինը, Չերչիլը և Ռուզվելտը, ոչ թե նրանցից որևէ մեկը առանձին վերցրած»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+