Կառավարության այսօրվա՝ ապրիլի 29-ի նիստում քննարկված նախագծերից մեկը վերաբերում է արտադրական և արդյունաբերական կանեփի աճեցմանը։ Առաջարկի հեղինակը ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն է։
Վերջինս ասաց, որ այս մշակաբույսն օգտագործվում է բազմաթիվ ոլորտներում, մասնավորապես՝ տեքստիլի, ավտոմոբիլի, կահույքի, թղթի, շինանյութի, խնամքի և բժշկական պարագաների արտադրության մեջ։
Կանեփի մշակման, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի ոլորտում օրինական շրջանառության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը` օրենքով սահմանված կարգով:
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ներդնել արդյունաբերական և գյուղատնտեսական նպատակներով կանեփի արտադրության գործունեության իրականացման հնարավորությունը Հայաստանում, լիցենզավորման առանձնահատկությունները, քվոտավորման պահանջը և պետական վերահսկողության իրավական կարգավորումը:
Մանրամասները՝ տեսանյութում․
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







