Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+9°
  • Կապան+10°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 11:07

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով ահնդես եկավ ու հայտարարեց, որ հրաժարական է տալիս: Նա նշեց, որ արտահերթ խոհրդարանական ընտրությունները հնարավոր են միայն ըստ ընթացակարգի, երբ վարչապետը հրաժարական է տալիս ու խորհրդարանը երկու անգամ վարչապետ չի ընտրում: 

«Հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների որոշումը կյանքի կոչելու համար այսօր ես հրաժարական եմ տալիս: Ազգային ժողովում վարչապետի ընտրության քվեարկություն տեղի կունենա, ես երկու անգամ կառաջադրվեմ վարչապետի թեկնածու: ԱԺ մյուս խմբակցությունները վարչապետի այլ թեկածու չեն առաջադրի, վարչապետ չի ընտրվի ու կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,-ասաց Փաշինյանը՝ հայտնելով նաև, որ կշարունակի կատարել  վարչապետի պարտականությունները:

Նա նշեց, որ ըստ ընթացակարգի՝ կարող էր նաև այսօր հրաժարական չտալ. «Բայց կարևոր համարեցի, որ հրաժարականը տեղի ունենա հենց այսօր՝ Քաղաքացու օրը: Սա կարևոր խորհրդանիշ է: Մենք այսպիսով ՀՀ քաղաքացուց ստացած մեր իշխանութփյունը մենք վերադարձնում ենք քաղաքացուն, որպեսզի ժողովուրդն ապագայի վերաբերյակ որոշումներ կայացնելու հնարավորություն ունենա»,-ասաց նա:

«Ուզում եմ ընդգծել, որ մեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ես հանդես եմ գալու որպես վարչապետի թեկնածու, և մենք հնազանդորեն կենթարկվենք ժողովրդի կայացրած որոշումներին և անմնացորդ կկատարենք մեր պարտականությունները ժողովրդի առաջ:

Եթե ժողովուրդը որոշի, որ ես պետք է հեռանամ վարչապետի պաշտոնից, ես կկատարեմ այդ որոշումը, եթե ժողովուրդը որոշի, որ  պիտի շարունակեմ պաշտոնավարել որպես վարչապետ, ես կկատարեմ այդ որոշումը»,- հայտնեց Նիկոլ Փաշինյանը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+