ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձին Թուրքիայի ԱԳՆ-ից, ինչպես նաև արտգործանախարար Մևլութ Չավուշօղլուից հետո արձագանքել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը. Գրում է ermenihaber-ը:
Առաջ քաշելով մի շարք անհիմն պնդումներ, թե Բայդենը այս որոշումը կայացրել է հայկական լոբիի ազդեցության տակ, Քալընն ասել է, որ ԱՄՆ նախագահի հայտարարությունը Թուրքիայի համար առ ոչինչ է:
Ինչպես Չավուշօղլուն և Թուրքիայի ԱԳՆ, նա նույնպես դատապարտել է Բայդենի հայտարարությունը և նորից առաջ է քաշել այն ահիմն պնդումը, թե ցեղասպանության հարցը պիտի քննարկեն պատմաբանները:
Նա նշել է, որ այս հայտարարության հետևանքով թուրք-ամերիկյան հարաբերություններում առաջանալու է «խորը վերք»:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ այդ եզրույթը երկու անգամ օգտագործելով իր ապրիլքսանչորսյան ուղերձում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







