Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+2°
  • Վանաձոր+3°
  • Կապան+8°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 18:19

Օնիկ Գասպարյանը ստում է․ Արմեն Գրիգորյան

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի համոզմամբ՝ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հետ կապված հանրությունն ամբողջովին իր հարցերի պատասխաններն ստացել է։

Արմեն Գրիգորյանը խորհուրդ է տալիս իրենց հրապարակումներն առանձին չկարդալ։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նա նշել է, որ դրանք կարդալու համար պետք է բացել Օնիկ Գասպարյանի նոյեմբերի 17-ի հայտարարությունը, բոլոր տողերը կարդալուց հետո բացել իրենց գաղտնազերծումը։

«Երբ ասում է՝ հունիսի 8-ին նշանակվելուց հետո, մի քանի օր անց Անվտանգության խորհրդին եմ ներկայացրել ռազմաքաղաքական, տարածաշրջանային իրավիճակը։ Բացում ենք ԱԽ նիստի օրակարգը, տեսնում ենք, որ Օնիկ Գասպարյանը զեկույց չունի: Հասկանում ենք, որ սուտ է ասում»,- ասել է նա։

ԱԽ քարտուղարի խոսքով՝ պատերազմը կանգնեցնել առաջարկող գեներալը չէր կարող ասել, որ Ջաբրայիլում հաջողություններ ունենք:

«Ո՞նց կարող է Օնիկ Գասպարյանն իր տեքստում ասել՝ կանգնեցրեք 2-3 օրում, որը սուտ է, իսկ զեկույցում ասել, որ թշնամին որևէ առաջընթաց չի ունեցել, ասել, որ բանակն իր խնդիրները կատարում է ու շարունակելու է կատարել: Մեր հրապարակած տեքստը բավարար էր, որպեսզի հանրությունը հասկանա, թե ինչ է տեղի ունեցել: Եթե մենք ամբողջ տեքստը հրապարակենք, այդ խմբակը հետո էլ կարող է պահանջել, որ վիդեո հրապարակենք, թե ով ինչքան ջուր է խմել»,-նկատեց նա:

Հիշեցնենք, որ ԱԽ-ն հրապարակել էր գաղտնազերծված փաստաթղթեր՝ Օնիկ Գասպարյանի հայտարարությունների վերաբերյալ։

Պաշտոնաթող ԳՇ պետն ի պատասխան հայտարարել էր, որ տեքստն ամբողջական չէ, և պահանջում էր, որ հրապարակվի իր և նախագահի ելույթն ամբողջությամբ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+