Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից Արցախում ծառայող զինծառայողների ծնողները դարձյալ գոհ չեն։ Նրանցից մեկը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ոչ մի դրական պատասխան վարչապետը չի տվել։
Նա նաև տեղեկացրեց, որ իրենց հանդիպումները վարչապետի հետ շարունակվելու են։
Հիշեցնենք, որ Արցախում ծառայությունն անցնող զինծառայողների հարազատներն այսօր հերթական բողոքի ակցիան են իրականացրել Կառավարության շենքի մոտ։
Պահանջը նույնն է․ ուզում են, որ իրենց որդիների ծառայության ժամկետները կրճատվեն։
Հիշեցնենք, որ նախորդ ակցիայի շրջանակում նրանք կրկին վարչապետի և պաշտպանության նախարարի հետ էին հանդիպել, սակայն արդյունքներից այդ անգամ ևս գոհ չէին մնացել։
Մանրամասները՝ տեսանյութում․
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







