Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմավիրի մարզում է։ Այցի շրջանակներում Փաշինյանը հանդիպել է Նալբանդյան համայնքի բնակիչների հետ:
«Մենք պետք է պատասխանենք հարցին, թե ինչու ընկան մեր նահատակները։ Մեր նահատակներն ընկան, որպեսզի Արցախը կանգուն մնա։ Արցախը թեկուզ վիրավոր, բայց կանգուն է։
Մենք պետք է Հայաստանը նորովի կառուցենք, մենք չպետք է թույլ տանք, որ մեր նահատակների ժառանգները, հարազատները երբևէ մտածեն, որ նրանց զոհողություններն իզուր են եղել, և դրա պատասխանը պետք է լինի երջանիկ, ազատ, հզոր Հայաստանը՝ ազատ, հզոր, ինքնավստահ քաղաքացիներով»,- ասել է ՀՀ վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







