Նիկոլ Փաշինյանն ուժ կիրառելու շնորհիվ է կարողանում մնալ իշխանության։ Այս մասին այսօր ընդդիմության հանրահավաքի ժամանակ ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
«Ուժին պետք է հակադրել ուժ։ Մենք ոչ թե պետք է հավաքվենք և կիսվենք մտքերով, այլ պետք է կարողանանք ստեղծենք ուժ։ Այդ ուժը պետք է ժողովուրդը լինի։
Մի օր կբարձրանանք ամբողջ ժողովրդով և մեկ-երկու օրում պետք է ոչնչացնենք ամեն ինչ»,- ավելացրեց Մանուկյանը։
Վազգեն Մանուկյանի խոսքերով՝ նոր հնարավորություններն օգտագործելու համար պետք է վերականգնենք նաև այն, ինչ ունեցել ենք՝ բանակը, մեր սահմանները, Արցախը։ Այդ ամենը պետք է անել, որ կարողանանք այս նոր խաղում առավելություններ ստանալ։
«Նիկոլ Փաշինյանը ոչ միայն կերավ մեր անցյալը, այլև ուտում է մեր ապագան»,- ընդգծել է Վազգեն Մանուկյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







