ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ներքին Բազմաբերդ համայնքի բնակիչների հետ հանդիպմանը անդրադարձավ նաև տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը:
«Կոմունիկացիաների բացման թեման փոխշահավետ թեմա է: Եթե որևէ մեկը կասի, որ ճանապարհների բացումը ձեռնտու է միայն Ադրբեջանին, չհավատաք: Եթե որևէ մեկը կասի, որ կոմունիկացիաների բացումը ձեռնտու է միայն Հայաստանին, էլի չհավատաք: Կոմունիկացիաների բացումը, առավել ևս այս իրավիճակում, ձեռնտու է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին: Ադրբեջանին ձեռնտու է, որովհետև նա պետք է կոմունիկացիոն կապ ստանա Նախիջևանի հետ: Հայաստանին ձեռնտու է, որովհետև պետք է հուսալի երկաթուղային և ցամաքային կապ ստանանք Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Դա նշանակում է, որ մեր երկրի տնտեսությունը էականորեն կարող է փոխվել»,- ասաց Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







