Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արագածոտնի մարզ, հանդիպել Ներքին Բազմաբերդ համայնքի բնակիչների հետ:
Փաշինյանը բազմաբերդցիների հետ զրույցում անդրադարձել է հետպատերազմյան այս 5 ամիսներին, երկրում տիրող քաղաքական իրավիճակին ու մթնոլորտին:
«Ուզում եմ մի փաստի վրա հրավիրել ձեր ուշադրությունը և արձանագրել այն վիճակը, որն աննախադեպ է, որովհետև այսպիսի ծանր պատերազմից հետո 5 ամիս տևած այդ հակադրության մեջ մեզ հաջողվել է խուսափել քաղաքացիական բախումներից»,- ասաց Փաշինյանը:
ՀՀ վարչապետի խոսքով` Հայաստանում կան ագրեսիվ ուժեր, որոնց ագրեսիվությունը օր օրի մեծանում է, սակայն շնորհիվ ժողովրդի հնարավոր է եղել խուսափել քաղաքացիական բախումներից: Փաշինյանը նշեց, որ սա ձեռքբերում է ու առաջին հերթին ժողովրդի ձեռքբերումն է:
Մանրամասները՝ տեսանյությում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







