Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, որն այսօր մասնակցում էր «Վերածնվող Հայաստան» կուսակցության հրավիրած մամուլի ասուլիսին, անդրադարձավ բուֆերային գոտի ստեղծելու մասին հարցին:
«Մենք ունենք փաստեր, որ Շուռնուխը, Որոտանը, Ներքին Խնձորեսկը մերն են եղել: Սրա մասին բազմաթիվ անգամ բարձրաձայնել ենք…. Ուղղակի չունենք այն մարդը, որը կբանակցեր, այդ փաստերի հիման վրա իր բանակցությունը կտաներ, հետևաբար թշնամին էլ օգտվել է էդ առիթից և GPS-ով է սահման գծել»,- նկատեց Առուշանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







