ՆԱՏՕ-ին անդամակցությունը Վրաստանի արտաքին քաղաքականության և անվտանգության գլխավոր առաջնահերթությունն է, այն այնքան կարևոր է, որ նույնիսկ արտացոլվում է մեր Սահմանադրության մեջ: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ. հաղորդում է Грузия Онлайн-ը:
Ղարիբաշվիլին նշել է, որ հանդիպմանը կողմերը քննարկել են ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության դինամիկ և բովանդակային օրակարգը և ինտեգրման գործընթացը:
«Վրաստանն ունի բոլոր գործնական գործիքները՝ անդամակցությանը նախապատրաստվելու համար, և երկիրը դաշինքի ամենամոտ, հուսալի և փոխադարձ համատեղելի գործընկերներից է: Մենք ողջունում ենք «ՆԱՏՕ 2020»-ին ներգրավելու դաշնակիցների ռազմավարությունը, որը, ի վերջո, մեզ կապելու է Հյուսիսատլանտյան դաշինքի նոր ռազմավարական հայեցակարգի հետ»,- ասել է Ղարբաշվիլին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







