Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:04

Եթե ցանկանում ենք հերթական Սևրի պայմանագիր ունենալ, ուրեմը պետք է մեղադրենք միայն մեզ. քաղաքագետ

Եթե ցանկանում ենք հերթական Սևրի պայմանագիր ունենալ, ուրեմը պետք է մեղադրենք միայն մեզ. քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Հայ ժողովուրդը պատմությունից դասեր չի քաղում ու շարունակում է երազների մեջ ապրել։ Կարելի էր անտարբեր լինել այդ երազների հանդեպ’ դե թող երազեն, եթե ամեն անգամ այդ երազների պատճառով մարդկային ու տարածքային կորուստներ չունենայինք։

Երազները երազներ, իսկ իրականությունը շատ պարզ է։ Հարավային Կովկասը գտնվում է Թուրքիայի, Ռուսաստանի ու Իրանի եռանկյունու մեջ։ Կարող ենք այդ փաստը հաշվի չառնել, սակայն դրանով փաստը չի անէանում։

Այդ փաստից բխում է մեկ այլ փաստ։ Եթե որեւէ գերտերություն հետաքրքրություններ ունի Կովկասում, ապա այդ երեք երկրներից մեկի հետ պետք է դաշնակցի ընդդեմ մյուսի, կամ մյուսների ու, բնականաբար, պետք է հաշվի առնի իր սիտուացիոն դաշնակցի շահերը։ Դրա վառ օրինակը Վրաստանն է, որը գնում էր Արեւմուտք, բայց հայտնվեց Թուրքիայի ու Ադրբեջանի գրկում, արդյունքում նաեւ կորցնելով տարածքներ։ Ոչ ոք չօգնեց Վրաստանին այդ օրհասական պահին, միայն օգտագործեցին։

Սա է իրականությունն ու եթե ցանկանում ենք հերթական Սեւրի պայմանագիր ունենալ ու այդ պայմանագիրն օգտագործել պետքարանում, ուրեմը պետք է մեղադրենք միայն մեզ։

Չկան լավ ու վատ, բարի ու չար երկրներ։ Միջազգային հարաբերությունները կառուցված են ջունգլիների օրենքներով եւ եթե մենք պետք է ունենանք դաշնակից, ապա պետք է նաեւ հասկանանք, թե այդ դաշնակիցը մեր միջոցով ինչ հարցեր է լուծում, նաեւ մենք ինչ խնդիր ենք լուծում նրա միջոցով։ Պարզ ասած, ում դեմ ենք ընկերություն անում։ Իսկ առանց դրա չկան բարեկամներ, ոչ ոք ոչ մեկին ոչինչ պարտք չէ։

Հին Հունաստանում, Հին Եգիպտոսում, Հին Ասորեստանում, Հին Եթովպիայում նման բաներն արդեն հասկանում էին, սակայն ներկայիս Հայաստանում միայն փոքրաթիվ ընտրյալներին են այդ պարզ բաները հասկանում ու չեն կարողանում տեղ հասցնել։

Եկող ընտրությունների ժամանակ նման ռոմանտիկների’ լավագույն դեպքում, իսկ վատագույն դեպքում վատ մարդկանց ելույթներ շատ ենք լսելու, իսկ շարքային հայի ուղեղը պաշտպանված չէ նման արշավներից, որովհետեւ չունի տարրական քաղաքական մշակույթի ավանդույթներ»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+