Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:59

Հանուն տղերքի՝ գնա՛նք էդ քայլին. Սանասարյանը կոչ է անում՝ նստել սեղանի շուրջ, լուծել գերիների ու անհետ կորածների հարցը

Հանուն տղերքի՝ գնա՛նք էդ քայլին. Սանասարյանը կոչ է անում՝ նստել սեղանի շուրջ, լուծել գերիների ու անհետ կորածների հարցը

ՊՎԾ նախկին տնօրեն Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Գերիների ու անհետ կորածների հարցը ոչ թե իրար մեղադրելու, կուսակցական նեղ շահեր սպասարկելու հարց է, այլ՝ միասին լուծելումներ գտնելու հրամայական։

Որքան էլ, որ կարևորում եմ արտահերթ ընտրություններով քաղաքական ճգնաժամի լուծումը, այնուամենայնիվ, քանի դեռ գերիների ու անհետ կորածների հարցը չի լուծվել, ընտրությունների հարցը պետք է փոքր-ինչ հետաձգել։

Ուստի, կոչս ու խնդրանքս է վարչապետին, ներկա ու նախկին նախագահներին, կաթողիկոսներին, Մարդու իրավունքների պաշտպանին, բոլոր կուսակցապետերին, ժամ առաջ մի կողմ թողեք ձեր միջև առկա կոնֆլիկտներն ու անհամաձայնությունները, միասին նստեք մի սեղանի շուրջ ու հասկացեք, թե ով ինչ կապեր է օգտագործում, որպեսզի գերիների ու անհետ կորածների հարցին լուծում տրվի։ Վստահ եմ, որ կան թակելու դռներ՝ Հռոմի պապից մինչև պետությունների ղեկավարներ, միջազգային կազմակերպություններից, խոշոր գործարարներից մինչև հայտնիներ։

Սա ազգային արժանապատվության հարց է, ուստի, միասնաբար պետք է լուծենք այս խնդիրը։ Միայն այդ ժամանակ Հայաստանում կձևավորվի համերաշխության նվազագույն մթնոլորտ, որից հետո նոր կարելի է անցկացնել արտահերթ ընտրություններ։

Անկախ ձեր մեծ մասի նկատմամբ իմ ընդգծված վերաբերմունքից՝ ակնկալում եմ, որ ողջամտություն կցուցաբերեք։

Հանուն տղերքի՝ գնա՛նք էդ քայլին»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+