«Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են անցկացնում Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց: Ինչպես ավելի վաղ շարժման անդամները նշել էին, նրանք հավաքվել են, որպեսզի խոչընդոտեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը ԱԳՆ-ի շենք:
Հիշեցնենք, որ «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամները պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







