Հայաստանի ընդդիմության ներկայացուցիչները՝ «Հայրենիքի փրկություն» շարժման անդամները, 2 վրան տեղադրեցին Դեմիրճյան փողոցում ՝ Ազգային ժողովի շենքի դիմաց:
Շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանի խոսքով ՝ ընդդիմությունը մտադիր չէ մտնել խորհրդարանի շենք
Իսկ ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը հայտարարեց՝ ընդդիմությունը իր վերահսկողության տակ կպահի Բաղրամյան պողոտայից և Դեմիրճյան փողոցից խորհրդարանի մուտքերը:
Ընդդիմության պահանջը նույն է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Հիշեցնենք, որ ոստիկանական լրացուցիչ ուժեր են բերվել Դեմիրճյան փողոց:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







