Ընդդիմության հանրահավաքի վայր՝ Դեմիրճյան փողոց, լրացուցիչ ոստիկանական ուժեր են բերվել, մասնավորապես ՝ վահաններով և սաղավարտներով զինված ոստիկանական ուժեր, ինչպես նաև կարմիր բերետավորների ստորաբաժանում: Այս մասին հաղորդում է armeniatoday-ի թղթակիցը:
Ավելի վաղ ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը հայտարարել էր, որ ընդդիմությունը մտադիր է իր վերահսկողության տակ պահել Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի հատվածները, որտեղ գտնվում են Հայաստանի խորհրդարանի մուտքերը:
Տեսանյութը՝ քիչ անց:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







