ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ Հայաստանի նախագահին իմպիչմենթ հայտարարելու հիմքեր չկան:
Armenia Today- ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կատարում է Սահմանադրությամբ իրեն վստահված բոլոր լիազորությունները:
Նրա խոսքով՝ «առաջիկա մի քանի օրերի ընթացքում կավարտվի Նիկոլի թիմի այս ամոթալի վախկանալիան, այլապես Հայաստանը կկորցնի պետականությունը»:
«Վստահ եմ՝ Նիկոլը փորձել է շանտաժի միջոցով նախագահից կորզել ԳՇ պետի հրաժարականի ստորագրումը»,- ասաց պատգամավորը:
Սակայն նա նաև վստահ է, որ երկրի նախագահը գիտակցում է առկա իրավիճակի լրջությունը, որ այսօր դրված է Հայաստանի գոյության հարցը:
Զոհրաբյանը կասկած չունի, որ ՀՀ նախագահը Սահմանադրական դատարան կուղարկի ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության մասին որոշումը, իսկ ՍԴ դատավորները չեն հետևի Փաշինյանի քմահաճույքին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







