Հունաստանի նախկին վարչապետ Անտոնիս Սամարասը անդրադարձել է Թուրքիայի հետ բանակցությունների վերսկսմանը։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։
Նա խիստ քննադատության է ենթարկել ներկայիս կառավարության վարած քաղաքականությունը Թուրքիայի հետ բանակցությունների կտրվածքով։
Նախկին վարչապետը դեմ է ներկայիս վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի այսպես կոչված «հանդարտեցման դոկտրինին» և համոզված է, որ ծովահենների հետ հնարավոր չէ բանակցություններ վարել ։
Անտոնիոս Սամարասը մտահգություն է հայտնել նաև առ այն, որ Հունաստանի և Թուրքիայի միջև բանակցությունների վերսկսումը կհանգեցնի Եվրոպական միության կողմից Թուրքիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկմանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







