Տիգրան Պետրոսյանը կազատվի Շիրակի մարզպետի պաշտոնից, Հովհաննես Հարությունյանը կնշանակվի Շիրակի մարզպետ: Այս մասին հարցն ընդգրկված է կառավարության հունվարի 21-ի նիստի օրակարգում:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Հովհաննես Հարությունյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ»,- ասված է որոշման մեջ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Շիրակի մարզպետ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







