Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 07:54

Արթուր Վանեցյանը հերքել է Արգիշտի Քյարամյանի հայտարարությունները

Արթուր Վանեցյանը հերքել է Արգիշտի Քյարամյանի հայտարարությունները

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն այսօր անդրադարձել է ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի հայտարարություններին։

«Այն ստահոդ տեղեկությունները, որ մշտապես փորձում են տարածել իմ ու իմ կողմնակիցների նկատմամբ, բանականություն ունեցող որևէ մարդ այդ ստահոդ լուրերին չի կարող հավատալ»,- լրագրողներին ասել է Վանեցյանը:

Նա հիշեցրել է, որ երբ Արգիշտի Քյարամյանը նշանակվել էր ԱԱԾ տնօրեն, ասել է ՝ նրա նշանակումը ազգային անվտանգության սպառնալիք է։ Նրա խոսքերով՝ ցավոք սրտի, այդ կանխատեսումն իրականացել է։ Վանեցյանն ընդգծել է, որ ինքն ու իր ջոկատը մարտնչել են ամենաթեժ վայրերում։

«Ռազմի դաշտում պատահաբար հանդիպել ենք Արգիշտիի հետ և ասել եմ՝ բոլոր տարաձայնությունները պետք է դնել մի կողմ ու պաշտպանել մեր հայրենիքը։  Եթե նա խախտում է այդ պայմանավորվածությունը իր կամքով՝ դա տղամարդուն վայել չէ, եթե խախտում է ու կատարում ինչ-որ պատվերներ, առավել ևս, հարիր չէ տղամարդուն», — ասաց ԱԱԾ նախկին տնօրենը։

Վանեցյանի խոսքով՝ ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, որին հանձնարարված էր Շոշ գյուղի հատվածի պաշտպանությունը, որտեղ էլ իրենք իրականացրել են իրենց հերթապահությունը, մասնակցել  մարտական գործողություններին, խոսել է։  Խոսել է նաև ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԱԾ նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում խոսել էր Շուշիի համար մարտերին Արթուր Վանեցյանի գլխավորած ջոկատի մասնակցության մասին: Նա տեղեկացրել է, որ Վանեցյանի ջոկատը ժամանել է Շուշի և տեղակայվել քաղաքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից քաղաքի վրա հարձակվելու օրը: ԱԱԾ նախկին պետի խոսքերով ՝ ավելի ուշ նա իմացել է, որ Վանեցյանը Ստեփանակերտում է, իսկ ջոկատի գտնվելու վայրում ոչ ոք չկա։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+