Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +2°
  • Երևան+2°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+9°
  • Կապան+10°
  • Սևան+3°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 10:41

ԼՂ հակամարտությունը մեծացրել է ահաբեկչական սպառնալիքի տարածման ռիսկերը․Պուտին

ԼՂ հակամարտությունը մեծացրել է ահաբեկչական սպառնալիքի տարածման ռիսկերը․Պուտին

Այսօր տեղի ունեցավ  ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը։ ԱՊՀ ղեկավարները հեռավար կարգով քննարկեցին նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի, ԱՊՀ շրջանակում համագործակցության, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային նշանակության մի շարք հարցեր: Նիստի ժամանակ ելույթներով հանդես եկան անդամ երկրների ղեկավարները, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որն իր խոսքում անդրադարձավ Արցախում տիրող իրավիճակին։ Նա նշեց, թե, բնականաբար, բոլորն էլ անհանգստացել են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած զինված հակամարտության կապակցությամբ, քանի որ դրանում ներգրավված են բարեկամ և ԱՊՀ անդամ երկրները՝ Ադրբեջանն ու Հայաստանը։

«Տեղի ունեցած մարտերը, ցավոք, հանգեցրին բազմաթիվ մարդկային զոհերի, սրեցին Անդրկովկասի առանց այդ էլ բարդ իրավիճակը և, ընդհանուր առմամբ, մեծացրին ահաբեկչական սպառնալիքի տարածման ռիսկերը։ Ռուսաստանը որոշակի միջնորդական ջանքեր է գործադրել ղարաբաղյան գոտում արյունահեղությունը կանգնեցնելու, լիակատար հրադադարի հասնելու և կայունացման գործընթաց սկսելու համար։ Մենք ձգտում էինք հետեւել այն առանցքային պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել ՄԽ-ում, մասնավորապես, նրա համանախագահների՝ ՌԴ — ի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի միջև»,- ասաց Պուտինը։

Նա հիշեցրեց, որ նոյեմբերի 9-ին ստորագրվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև եռակողմ հայտարարություն, և կարևոր է, որ այն, ընդհանուր առմամբ, հետևողականորեն իրագործվում է։ Պուտինը հավաստիացրեց, որ շփման գծում տեղակայված ռուս խաղաղապահներն ամեն ինչ անում են իրավիճակի նոր սրում թույլ չտալու համար, և իրենց ու միջազգային հանրության առջև խնդիր է դրված աջակցել տուժած շրջաններին լուծելու հումանիտար, այդ թվում՝ փախստականների վերադարձի, ավերված ենթակառուցվածքի վերականգնման, պատմության, կրոնի և մշակույթի հուշարձանների պաշտպանության և վերականգնման խնդիրները։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չմասնակցեց ԱՊՀ երկրների ղեկավարների հեռավար նիստին՝ հոր մահվան պատճառով:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+