Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:59

Մենք կորցրեցինք հարյուրամյակների ընթացքում արցախցիների ձեռքբերումները․ Վ․ Մանուկյան

Մենք կորցրեցինք հարյուրամյակների ընթացքում արցախցիների ձեռքբերումները․ Վ․ Մանուկյան

«Այս պահին մենք ունենք պարտված պատերազմ, հսկայական տարածքների կորուստ, հազարավոր զոհվածներ, վիրավորներ, անհետ կորածներ, փախստականներ, նյութական կորուստներ։ Կարելի է արձանագրել, որ այս վերջին 30 տարիների ընթացքում մեր բոլոր ջանքերը Արցախի հարցի վերաբերյալ համարյա ամբողջությամբ հեչ եղան։ Բայց նաև մենք կորցրեցինք հարյուրամյակների ընթացքում արցախցիների ձեռքբերումները»,-այս մասին նշել է «Հայրենիքի փրկության շարժման» ընդդիմադիր թեկնածու Վազգեն Մանուկյանը։

Նա նշել է, որ այնուամենայնիվ, հարյուրամյակներ ապրելով իրենց տարածքում տարբեր պետությունների տիրապետության տակ իրենք կարողացել են պահել իրենց ինքնությունը, մենք նույնիսկ դա կորցրեցինք։

«Մենք կորցրեցինք անվտանգության երաշխիքները, և հիմա հիմնական և միակ երաշխիքը, փաստորեն, դարձել է ռուսական խաղաղապահ զորքերը։ Այս վիճակն է։ Այս վիճակում, եթե երկրի ղեկավարը չի տալիս հրաժարական, ես դժվարանում եմ պատկերացնել՝ ի՞նչ պետք է դեռ անի, որ իր համար իր հրաժարականը դառնա տրամաբանական։ Բայց անկախ իր կարծիքից՝ ինքը գնալու է։ Նիկոլ Փաշինյանը գնալու է այս կամ այն ձևով, դա անխուսափելի է։ Դա սպառված իշխանություն է և ոչ մի օգուտ չի կարող տալ ո՛չ մեր պետությանը, ո՛չ մեր ժողովրդին։ Հարցն այն է, թե ինչքան վնաս կհասցնի բերել մեր ժողովրդին և մեր պետությանը մինչև իր գնալը»,- ասաց նա։

Նա նշեց, որ Հայրենիքի փրկության շարժման խնդիրներից է հեռացնել Նիկոլ Փաշինյանին և ձևավորել նոր լեգիտիմ իշխանություն, բայց այդ իշխանությունը պետք է լինի ժամանակավոր՝ 1 տարի ժամկետով։ Ինչից հետո պետք է անցկացվեն ընտրություններ․ «Այժմ, եթե անցկացվեն Ազգային ժողովի ընտրություններ, անհեթեթություն է, որովհետև երկիրը այս վիճակում, հրատապ հարցեր, ներքին գզվռտոցություն, հոգեբանական այս ճնշման վիճակում ավելացնել նաև կուսակցությունների պայքարը իրար դեմ, կնշանակի ուղղակի կործանել Հայաստանը։ Բայց ձևավորել մի իշխանություն, որը հետագա երեք տարիներին կկառավարի, էլի սխալ է։ Դրա համար ընդունվեց օպտիմալ տարբերակ, որ մեկ տարվա կառավարություն է ստեղծվում, որը զբաղվում է հրատապ հարցերի լուծմամբ՝ գերիներն են, վիրավորներն են, սահմանների ճշգրտումն է, այն փաստաթղթի մեկնաբանությունն է, որի մեջ բազմաթիվ անորոշություններ կան, սոցիալական հարցերն են, որոնք ծանրանալու են։ Մենք ունենք և՛ համախառն ներքին արդյունքի անկում, և՛ բյուջեի թերակատարում, և՛ ծախսերը միայն ավելացել են, ոչ թե պակասել են։ (Կառավարությունը) Կայունացնի երկրի վիճակը, փորձի հասարակությանը բերել մի քիչ ավելի առողջ բարոյահոգեբանական վիճակի և անցկացնի ընտրություններ։ Եվ որպեսզի ընտրությունների մաքրությունը պայմանավորված չլինի միայն վարչապետի ազնվությամբ և ազնիվ խոսքով, դրված է հարց, որ նա, ով լինելու է վարչապետ, պետք է չմասնակցի ընտրություններին, և ցանկացած ընտրությունների դեպքում հաջորդ վարչապետությունը իրենը չէ։ Այսինքն՝ այդ տեսակետից անձնական կամ կուսակցական շահեր չունի, որպեսզի ինքը ակտիվորեն մասնակցի ընտրություններին, զբաղվի կեղծիքներով»։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+